Սպորտ

Տեսնում ենք` պոտենցիալ կա. Արայիկ Հարությունյանը` ծանրորդների ԵԱ-ի ելույթների մասին

2 րոպեի ընթերցում

Տեսնում ենք` պոտենցիալ կա. Արայիկ Հարությունյանը` ծանրորդների ԵԱ-ի ելույթների մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով` մարզիկները պետք է պատշաճ պարգևատրվեն ու նյութական խնդիրներ չունենան` բուն մարզումային գործընթացի վրա կենտրոնանալու համար:

«Թիմային հաշվարկի թվերին նայելով` տեսնում ենք, որ մեր թիմերն առաջին տեղում են, ինչը շատ գոհացուցիչ է: Լավ է, որ մենք առաջ ենք գնում: Նույնիսկ երևանյան առաջնությունում կանայք առաջին տեղը չզբաղեցրին, թեպետ սեփական պատերի ներքո էինք հանդես գալիս: Տեսնում ենք` պոտենցիալ կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը:

Հարությունյանի խոսքով` ֆեդերացիան դեռևս որոշակի վերլուծություններ պետք է կատարի Եվրոպայի առաջնությունից հետո:  Ղեկավար կազմի կարծիքով` թիմերը դեռևս աճելու տեղ ունեն:

«Պետք է ճիշտ հետևություններ անենք, որ ճիշտ նշանակետին հասնենք հետո»,-առանձնացրեց նա:

Ըստ Հարությունյանի, Հայաստան Հանրապետությունն արդեն մի քանի տարի շարունակ բավականին բարձր պարգևավճարներ է տրամադրում մարզիկներին, որ հենց այս կերպ` առանց նյութական կարիքների,  մարզիկները կենտրոնանան մարզումային գործընթացի վրա:

«Ֆեդերացիան`  իմ գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ խրախուսանքներով մարզիկներին ավելի շահագրգռել մարզական բարձր արդյունքների հասնել: Մարզական ոլորտն էլ մի տեղ է, որտեղ մարզիկներն իրենց քրտինքով գումար են վաստակում և այդ գումարներն էլ պետք է պատշաճ լինեն, որ մարզիկն իրոք պետք է բացառապես կենտրոնացած լինի իր արդյունքների, հաղթանակների վրա»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, նրանց մարզիչներին ու թիմի բժշկական անձնակազմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում