Քասախի և Պռոշյանի բնակիչները կրկին ճանապարհ են փակել. ՏԿԵ նախարարության արձագանքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արձագանքել է Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների բողոքի ակցիային, որոնք կրկին փակել են Երևան մտնող ճանապարհը և պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 29 երթուղու ավտոբուսները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ: 

Մասնավորապես.

1. Փոխադրավարձի նվազեցում՝

Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)

Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)

2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։

3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։

4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։

5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։

«Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։

Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայաստան

Քասախի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով պահպանել իրենց գյուղը Երևանի հետ կապող թիվ 59 երթուղին

 

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ

Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Ծովազարդում տարեցների ժամանցի համար խաղարան է կառուցվում

ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը