Արդարադատության նախարարը կարևորեց իրավական համակարգի բոլոր դերակատարների պատասխանատվության սահմանման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան կարևորեց իրավական համակարգի բոլոր դերակատարների՝ իրավապահների, դատավորների և փաստաբանների գործողությունների կամ անգործության համար պատասխանատվության հստակ և կանխատեսելի սահմանման անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալյանն այս մասին ասաց Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին։

«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործողությունները կամ անգործությունը պատշաճ գնահատականի չեն արժանանում պատասխանատվության տեսանկյունից։ Այս եզրակացությանը հանգելուց հետո մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավապահ համակարգի, դատական համակարգի և փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ի վերջո իրենց գործողությունների կամ անգործության համար ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ պատասխանատվության մեխանիզմները կարող են տարբեր լինել, ինչպես նաև՝ դրանց չափանիշները, սակայն կարևորը դրանց կանխատեսելիությունն է։
«Մեկ բան, կարծում եմ, պարզ է՝ ինչ էլ մշակենք, պետք է դա լինի այնպես, որ յուրաքանչյուրի համար պատասխանատվությունը լինի կանխատեսելի», – շեշտեց նա։

Նախարարն ընդգծեց, որ արդարադատության համակարգում պատասխանատվության կանխատեսելիությունը նույնքան կարևոր է, որքան կանխատեսելի դատական ակտերն ու արդյունքները․
«Մենք միշտ խոսում ենք արդարադատության կանխատեսելիության մասին, բայց կարծում եմ՝ արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինները և դրանց ներկայացուցիչները պետք է իմանան, որ իրենց նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության միջոցները նույնպես լինելու են կանխատեսելիության դաշտում», – եզրափակեց Սրբուհի Գալյանը։

Հայերեն Español

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը