Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկումը
2 րոպեի ընթերցում

Վարդենիսի մանկական գրադարանում տեղի է ունեցել ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի քննարկումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումն իրականացվել է գրադարանի տնօրեն Բելլա Սարգսյանի նախաձեռնությամբ։
Քննարկմանը մասնակցել են գրադարանի ընթերցասեր պատանիներ, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, գրադարանի աշխատակիցներ և ուսուցիչներ։
Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով, վերլուծել գրքի գաղափարներն ու կերպարները, ներկայացրել իրենց տեսակետներն ու հարցադրումները։
«Միջոցառումը վկայում է, որ ընթերցանությունը շարունակում է մնալ հոգևոր դաստիարակության և հանրային միավորման կարևոր հարթակ։
Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի Պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ։ Միջոցառումն անցավ հետաքրքիր ու ստեղծագործ մթնոլորտում»,-ներկայացեց Վարդենիսի մանկական գրադարանի տնօրեն Բելլա Սարգսյանը։