Հայաստան

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով

1 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս կայացել է Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։ Համաժողովը նվիրված էր մետաբոլիկ համախտանիշի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման և կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ոլորտի մասնագետների քննարկման առանցքում բժշկական տարբեր մասնագետների միջև  համագործակցության կարևորությունն էր։

Ֆասթ Բանկի և Հայկական բժշկական ասոցիացիայի գործակցության շրջանակներում կայացել է նաև ալերգիկ հիվանդությունների, իմունային համակարգի խանգարումների թեմայով համաժողով։ Բանկի կողմից նման առողջապահական և կրթական նախաձեռնությունների աջակցությունը նպաստում է մասնագիտական երկխոսության ընդլայնմանը, ժամանակակից բժշկական գիտելիքի տարածմանն ու առողջապահության ոլորտի կայուն զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում