Տնտեսություն

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

1 րոպեի ընթերցում

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։

Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է:

Գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաև վճարունակության և իրացվելիության բարձր ցուցանիշները:

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երկրի երեք խոշորագույն բանկերից մեկը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում