Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսություն

2 րոպեի ընթերցում

«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, բանախոս Անի Մուշեղյանը (երաժշտագետ, Կոմիտասի թանգարան–ինստիտուտ) ներկայացրել է ֆրանսիացի կոմպոզիտորների՝ Կլոդ Դեբյուսիի և Ֆրանսիս Պուլենկի երաժշտական խճանկարում Կոմիտասի դերն ու նշանակությունը։  

Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Թերեզա Մարկոսյանը ներկայացրել է  Կլոդ Դեբյուսի դաշնամուրային ստեղծագործություններն ու Կոմիտասի յոթ դաշնամուրային պարերից երեքը։  «Երևանի ձայներ» իգական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) կատարել է Ֆրանսիս Պուլենկի խմբերգային ստեղծագործությունները։ 

«Ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում անցկացվող համերգ–բանախոսությունների, ցուցադրությունների նպատակն է ոչ միայն Կոմիտաս վարդապետի, կոմպոզիտորի, բանահավաքի, ազգագրագետի, ազգային կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցչի գործունեության լայն շերտերը հանրությանը ճանաչելի դարձնելը, այլ նաև ֆրանսիական և հայկական մշակութային փոխառնչությունները հայ մշակութասերներին ներկայացնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Հայերեն Русский

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն