Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է. Փաշինյանը՝ Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գյումրիի և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին և թեկնածուներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ 

Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։  

Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է Փաշինյանը։

Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրություններում  քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատարն է, սակայն բավարար ձայներ չի հավաքել միանձնյա համայնքի ղեկավար ընտրելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը միավորվելու դեպքում կարող են իրենք համայնքի ղեկավար ընտրել։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը արդեն իսկ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։  Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ 

Քաղաքականություն

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է. համայնքապետ ընտրելու համար քաղաքական կոալիցիաների անհրաժեշտություն կլինի

Փարաքարում կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Միասնություն» դաշինքին։ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայներ և կկարողանա Փարաքարում համայնքի ղեկավար ընտրել։ 

Քաղաքականություն

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

 

Հայերեն العربية English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել