Քաղաքականություն

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու` մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ձայների հաշվարկի արդյունքում առաջատարը «Միասնություն» դաշինքն է։ 

Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 20967

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 37

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 21004

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 21559

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1600

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 11525

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 4

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 11529

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1596

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 10175

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 23:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները`

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3669

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 6 508

«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 900

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 426

Անճշտությունների գումարային չափը 106:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում