Թուրքիա

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև hեռախոսազրույց է անցկացվել ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: 

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Նշվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ցանկացած աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում