Իսրայելական հարձակման հետևանքով Սիրիայում 7 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից Սիրիայի արևմտյան Դարաայի շրջանի Քույա գյուղաքաղաքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։

Ռազմական մեդիա ցանցը հայտնել է, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գրանցվել են նաև վիրավորներ։ 

Հարձակումների հետևանքով շատ բնակիչներ ստիպված են եղել փախչել հարևան գյուղեր և քաղաքներ՝ խուսափելով իսրայելական ուժերի ռմբակոծությունից։

Իսրայելական ռազմական ուժերը մարտի 25-ի առավոտյան առաջ են շարժվել դեպի գյուղաքաղաքի ագարակներ, սակայն հանկարծակի գնդակոծության են ենթարկվել և նահանջել: Ի պատասխան դրա՝ իսրայելական ուժերը բնակավայրի և շրջակա հովիտների ուղղությամբ օգտագործել են ծանր հրետանի, գնդացիրներ և անօդաչու սարքեր։

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի ներխուժումը Դարաայի շրջան՝ նշելով, որ  սա «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, Սիրիայի ինքնիշխանության և միասնության բացահայտ խախտում և վտանգավոր էսկալացիա, որը միայն կնպաստի տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության աճին»:

Քույա գյուղաքաղաքը վերջերս դարձել է իսրայելական ուժերի շարունակական էսկալացիայի թատերաբեմ։ Այնտեղ լարվածությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերի կեսերին, երբ իսրայելական ուժերը բնակավայր են մտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո՝ բնակիչներից պահանջելով հանձնել զենքերը: Սակայն բնակիչները մերժել են այդ պահանջները, ինչն էլ սրել է իրավիճակը։

2024 թ․ դեկտեմբերի 20-ին Քույայի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ իսրայելական ուժերի ներկայության՝ պահանջելով նրանց անհապաղ դուրս գալ բնակավայրից։ Ի պատասխան դրա՝ իսրայելական ուժերը կրակ են բացել ցուցարարներին ցրելու համար, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Մի քանի օր անց իսրայելական ուժերը նահանջել են քաղաքից՝ վերադիրքավորվելով նրա ծայրամասերում։

Նախորդ շաբաթ Իսրայելի բանակի կողմից Դարաայի շրջանում ավիահարվածների հետևանքով չորս խաղաղ բնակիչ էր զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան