Եվրոպա

Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ․ ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Team Telecom Armenia-ից, Team-ը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:

«Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հավելում, որ վերազինման արդյունքում ընկերությունը պատրաստ կլինի մոտ ապագայում նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով՝ 5G տեխնոլոգիայի և հեռահաղորդակցության առաջադեմ լուծումների զարգացման և ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, ինչպես նաև ազգային և միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

Հարավարևելյան միջերկրածովյան և Եվրասիա տարածաշրջաններում Ericsson-ի ղեկավար Անդրեա Միսսորին նշում է. «Մենք ոգևորված ենք Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությամբ: Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք»։

2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով: Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար:

Team Telecom Armenia-ի մասին

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ 

Team-ը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ օպտիկամանրաթելային (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։

Կայք՝ telecomarmenia.am 

Էլ․ հասցե՝ pr@telecomarmenia.am  

 

Ericsson-ի մասին

Ericsson-ի բարձր արտադրողականությամբ ցանցերն ամեն օր կապ են ապահովում միլիարդավոր մարդկանց համար։ Ընկերությունը մոտ 150 տարի առաջատար է հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Ericsson-ը տրամադրում է շարժական կապի և հաղորդակցման լուծումներ ծառայություններ մատուցող ընկերությունների և ձեռնարկությունների համար։ Ընկերությունը հաճախորդների և գործընկերների հետ միասին իրականություն է դարձնում վաղվա թվային աշխարհը։ 

Կայք՝ www.ericsson.com 

Հայերեն English

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

Հայաստանի բանկերի միությունը տվել է «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ Բրիտանիայի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԱՄՆ-ը փորձարկում է վեցերորդ սերնդի F-47-ը կործանիչ․ այն կնախագծի Boeing-ը

Նիդեռլանդները նախատեսում է կրկնակի ավելացնել բանակի զինծառայողների թիվը

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով