Արդեն ուրվագծվել են Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության ոլորտային ուղղությունները

3 րոպեի ընթերցում

Արդեն ուրվագծվել են Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքների  ապակենտրոնացված համագործակցության ոլորտային ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի ավագանին 2025 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած նիստում արդեն վավերացրել է  Հայաստանի Հանրապետության Սևան և Հունգարայի Հանրապետության Բալատոնալմադի քաղաքների միջև Բալատոնալմադի քաղաքում 2025 թվականի փետրվարի 26-ին ստորագրված «Քույր քաղաքներ համագործակցության Հուշագիրը»:

«Հուշագրում ամրագրված են այն ուղղությունները, որոնք դառնալու են երկու քաղաքների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության առանցքը։ Այդ ուղղություններն են՝  Համայնքային ծառայությունների տրամադրման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակում և համագործակցություն, անհատների և համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացում, այդ թվում՝ մշակութային, սպորտային-երիտասարդական, զբոսաշրջային և կրթական ոլորտներում, գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տնտեսվարողների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացում,  շրջակա միջավայրի պաշտպանություն, թափոնների կառավարում, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացում, էներգաարդյունավետության բարձրացման, կանաչապատ տարածքների ընդլայնում և պահպանություն, քաղաքային ենթակառուցվածքների զարգացում, ոչ ֆորմալ կրթական և մշակութային հարթակների ստեղծում և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում:

Հուշագրում ամրագրված ուղղությունների և ոլորտների քննարկման նպատակով Բալատոնալմադի քաղաքում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպել են Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյիին և ավագանու անդամներին, որի ժամանակ ուրվագծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծվել են հետագա անելիքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում․ դեպքերի մեծ մասը շարունակում է գրանցվել երեխաների շրջանում

Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը