Podcast-Հարց բժշկին. երեկոյան ժամերին սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը կհանգեցնի քնի որակի վատացման

3 րոպեի ընթերցում

Առողջ և լիարժեք քունը մարդու կյանքում ունի շատ կարևոր և անփոխարինելի դեր: Պետք է հիշել, որ քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ: Բոլորը՝ այդ թվում մասնագետները, կփաստեն, որ ոչ լիարժեք քնած մարդը չի կարող առույգ, առողջ  և լիարժեք  առօրյա ունենալ: 

 Մեր կյանքում քնի դերի կարևորության և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում զրուցել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի  նյարդաբանական ծառայության նյարդաբան Հասմիկ Մանուչարյանի հետ:  

Մասնագետը նշեց՝ քնին պետք է տրամադրել օրական միջինը 7-8 ժամ, որի համար պատասխանատու է մելատոնինը։ Մելատոնինը քունն ապահովող ուղեղի բջիջների կողմից արտադրվող նյութ է։ Երբ մթնում է, մելատոնինի արտադրությունը սկսում է աճել:  

«Քնի ցանկացած խանգարման դեպքում մարդու մոտ արտահայտվում է հոգնածություն, ուշադրության կամ հիշողության նվազում, ընկճվածություն, դեպրեսիա, կենսական ակտիվության նվազում և այլն: Քնի ժամանակ տեղի է ունենում աճի հորմոնի անջատում, որը կարևոր է վերարտադրողականության և բջիջների վերականգնման համար, գիշերը՝ խոր փուլերում, արտադրվում է տեստոստերոն և սոմատոտրոպ հորմոն»,- նշեց մասնագետը: 

Անդրադառնալով այն հարցին, թե սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը հատկապես երեկոյան ժամերին կարո՞ղ է նպաստել անքնությանը և քնի որակի վատացմանը՝ մասնագետը փաստեց, որ դա միանշանակ ունի բացասական ազդեցություն քնի վրա:

«Շատերին, միգուցե, թվում է, որ սմարթֆոններով զբաղվելը կնպաստի, որ շուտ քուն մտնեն, բայց հենց էկրանի լույսը կարող է բացասական անդրադառնալ և  խանգարել խորը և որակյալ քուն ունենալուն»,- նշեց Մանուչարյանը: 

Ի՞նչ կարևորություն ունի քունը մեր կյանքում: Ո՞րն է առողջ քնի ճիշտ ժամանակահատվածը: Քանի՞ ժամ պետք է քնել ամբողջությամբ վերականգնվելու համար, արդյոք 7-8 ժամը նորմա է բոլորի համար: Ի՞նչ անել առողջ և խորը քուն ունենալու համար: Ի՞նչ է առհասարակ երազը, ինչո՞ւ են մարդիկ տեսնում երազներ: Արդյոք  քնի խանգարումը տարիքայի՞ն երևույթ է: 

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները։ 

Հայերեն

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին