Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ 

«Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»,-հավելել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

 

 

Հայերեն العربية English Español Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին