Սիրիայի նախագահը թուրքական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մայրաքաղաք Դամասկոսում ընդունել է թուրքական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին, պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խատաբը:

Պաշտոնական բանակցություններ անցկացնելու նպատակով Դամասկոս ժամանած թուրքական պատվիրակությունը նախագահ աշ-Շարաայի հետ շուրջ երեք ժամ քննարկել են թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա զարգացումները։

Փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել է Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում գտնվող անապատում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին։

2024 թ․ դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այցելել էր Դամասկոս և հանդիպել աշ-Շարաայի հետ: Դամասկոսում Անկարայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն այն ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շուտով կայցելի Դամասկոս»:

Թուրք-սիրիական հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել 2024 թ. դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո: Արձանագրվել են երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ այցեր՝ Սիրիայում նոր իշխանություններին Անկարայի լիակատար աջակցությունը հաստատող հայտարարությունների ֆոնին:

Հայերեն

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ