Իրան

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է այդ երկրի և Իրանի միջև չվերթները մինչև հետագա ծանուցումը դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի օդագնացության ոլորտին աջակցող կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։ Վարչությունը հայտարարել է, որ կշարունակի հանրությանը տեղեկացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ փոփոխությունների մասին՝ կոչ անելով ուղևորներին պաշտոնական աղբյուրներում ճշտել չվերթների մասին թարմ տեղեկատվությունը։

Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 24-ի կեսգիշերից չեղարկել են դեպի ԱՄԷ բոլոր չվերթերը:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ էր կիրառել իրանական ավիաընկերություններին աջակցող 36 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, Իրանի իշխանություններն օգտագործում են զենք, անձնակազմ և բեռներ տեղափոխելու համար։ Միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, արտասահմանյան միջնորդների և զարտուղի ճանապարհների դեմ, որոնք Իրանը օգտագործում է պատժամիջոցների ենթակա ապրանքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում