Իսրայելի բանակը երկու ռազմական հենակետ է հիմնել Սիրիայի հարավ-արևմուտքում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը երկու ռազմական հենակետ է հիմնել Սիրիայի հարավ-արևմուտքում գրավված Հերմոն լեռան (աշ-Շեյխ) գագաթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al  Arab լրատվականը։  Ըստ իսրայելական կողմի՝ նման քայլ ձեռնարկվել է՝ ի պաշտպանություն սիրիացի դրուզների։

«Մենք Սիրիայում Հերմոն լեռը չենք թողնի մինչև հաջորդ ծանուցումը, ընդհակառակը, լեռան գագաթին հաստատվել է իսրայելական բանակի երկու դիրք», - նշվել է հայտարարության մեջ։

Մինչ սիրիական նոր վարչակազմը պնդում է, որ պաշտպանում է սիրիական հասարակության բոլոր շերտերին՝ առանց խտրականության, Իսրայելը բազմիցս պնդել է, որ Սիրիայում դրուզները ենթարկվել են հարձակումների, ինչը Դամասկոսը համարում է սիրիական ինքնիշխանությունը խախտելու պատրվակ:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի Սիրիայի դրուզների համայնքին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու համար։

Դրուզների համայնքը Իսրայելում, Սիրիայում և Լիբանանում հայտնի փոքրամասնություններից է: Իսրայելն ունի փոքր դրուզական համայնք, և մոտ 24 000 դրուզներ ապրում են օկուպացված Գոլանի բարձունքներում, որոնք Իսրայելը գրավել է Սիրիայից 1967 թվականի պատերազմի ժամանակ:

Հատկանշական է, որ երեք ամսից ի վեր իսրայելական բանակը հսկողություն է հաստատել Սիրիայի Հերմոն լեռան վրա։

Սիրիացի դրուզները ժողովրդական բողոքի ակցիաների և հայտարարությունների միջոցով իրենց մերժումն են արտահայտել Սիրիայի ներքին գործերին Իսրայելի ցանկացած միջամտության առնչությամբ և վերահաստատել երկրից իսրայելական բանակի դուրս բերելու իրենց կոչը:

Իսրայելական զինուժը 15 կմ լայնությամբ անվտանգության գոտի է պահպանում Սիրիայի հարավում և վերահսկում է ավելի քան 40 000 սիրիացիների օկուպացված սիրիական բուֆերային գոտում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան