Սիրիացիներին կոչ են արել վերադառնալ Լաթաքիայի իրենց բնակավայրեր՝ չնայած նոր զոհերի մասին հաղորդումներին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ Լաթաքիա նահանգում անվտանգային իրավիճակը կայունացել է նախկին իշխանությունների աջակիցների դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սիրիայի ներքին գործերի նախարար Ալի Քադան՝ կոչ անելով բնակիչներին վերադառնալ իրենց բնակավայրեր։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ նախարարը Լաթաքիայի նահանգապետ Մուհամմեդ Օթմանի ուղեկցությամբ մարտի 11-ին այցելել է նահանգի Ջաբլե քաղաք և ալ-Դաթուր թաղամաս՝ հանդիպում ունենալով մի շարք բնակիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է բնակչության անվտանգությանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը:

Ավելի վաղ Տարտուսի նահանգապետ Ահմադ աշ-Շամին շրջանի բնակիչներին կոչ էր արել վերադառնալ իրենց տները՝ նշելով, որ Տարտուս քաղաքն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին:

Չնայած սիրիական պետական լրատվամիջոցները հայտնում են ծովափնյա շրջաններում անվտանգ իրավիճակի մասին, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտի 12-ին զոհեր են գրանցվել Տարտուս (49), Լաթաքիա (25) և Համա (84) նահանգներում՝ խլելով, ընդհանուր առմամբ, 158 խաղաղ բնակչի կյանք, որոնց մեծամասնությունը ալավիներ են։

Ըստ աղբյուրի՝ սիրիական ծովափնյա խաղաղ բնակչության զոհերի թիվը մարտի 6-ից ի վեր հասել է 1383-ի, որոնցից 683-ը գրանցվել է Լաթաքիայում, 433-ը՝ Տարտուսում, 255-ը՝ Համայում և 12-ը՝ Հոմսում։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան