Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ վարչապետն ու Emerson-NI ընկերության նախագահը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Emerson-NI ընկերության նախագահը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը Հայաստանում: Վարչապետն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է  Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:   

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր: 

Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով նա կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությունը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում