«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

2 րոպեի ընթերցում

Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սանի հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությանից՝ նշելով, որ   այցին ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ի՞նչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՞ր առարկան են սիրում և այլն: Երեխաները կիսվել են իրենց իմացությամբ, շրջայցի ընթացքում ուղղել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Նախարարը կոչ է արել երեխաներին թանգարանում անպայման ծանոթանալ նաև այլ ցուցանմուշների պատմությանը, ինչպես նաև այցելել մեր երկրի այլ թանգարաններ՝ կարևորելով դրանց դերն ու ազդեցությունը աշխարհայացքի ձևավորման վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն ունեն դիտելու նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ շուրջ 5000 աշակերտ արդեն իսկ օգտվել է այդ հնարավորությունից:

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը բաց է մինչև 2025 թ. մարտի 21-ը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում