Եվրոպա

ՀՀ ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման ուղղությամբ նախանշել են առաջիկա անելիքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման ուղղությամբ նախանշել են առաջիկա անելիքները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։

Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին, արձանագրված արդյունքներին, համատեղ պլանավորվող նոր քայլերին։

ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները, ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով։ Ուրվագծվել են նաև երկրորդ գնահատման առաքելությանն ընդառաջ կատարվելիք գործողությունները։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա անելիքները, որոնք միտված են շարունակելու բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում