Podcast-Հարց բժշկին. Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում քրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում

3 րոպեի ընթերցում

Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքների, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս,  «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ: 

Մասնագետը նշեց՝արդեն վաղուց ապացուցված է, որ վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում քրոնիկ սրտային խնդիրների կտրուկ սրացման հարցում, այդ իսկ պատճառով ընդհանրապես քրոնիկ սրտային հիվանդներին՝ հատկապես միջին տարիքից բարձր, միշտ խորհուրդ է տրվում օգտվել հակավիրուսային միջոցներից, այսինքն՝ կիրառել հակագրիպային պատվաստանյութը:

«Ցավոք, գրիպի վակցինայի կիրառումը մեծ արձագանք չի գտնում մեր բնակչության մոտ, բայց ապացուցված է, որ այն ունի մեծ պաշտպանիչ հատկություն: Պատվաստանյութը   հասանելի է մեր հանրապետության բոլոր բուժհաստատություններում: 

Խրոնիկ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող, բայց պատվաստված  բուժառուների մոտ վիրուսի հետ հանդիպումը  էական թեթև ընթացք է ունենում: Նշեմ, որ հատկապես այս տարի շատ ծանր ընթացք և բարդություններ առաջացնող  վիրուսներ ունենք և՛ շնչուղիների, և՛ սրտային խնդիրների դրսևորումներով»,-ասաց Տերտերյանը: 

Մասնագետը հորդորեց միանշանակ պատվաստվել՝ հաշվի առնելով, որ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են տվյալ սեզոնին առկա շտամների հիման վրա: 

Հարցին, թե ինչպե՞ս ունենալ և պահպանել առողջ սիրտ, մասնագետը նշեց՝ չնայած մեր օրերում դժվար է, սակայն հնարավոր է առօրյայում շատ պարզ քայլեր կիրառել և ունենալ առողջ սիրտ։ Ըստ նրա՝ դա, իհարկե, նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունը՝ մասնավորապես սպորտով զբաղվելը և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, ամբողջությամբ ծխախոտից հրաժարվելը, ինչպես նաև որոշակի տարիքից հետո պարտադիր է գանգատների դեպքում բժշկի դիմելը:

Ոլորտում ի՞նչ զարգացումներ կան, և ինչպիսի՞ նորարարական մեթոդներ են այսօր կիրառվում Հայաստանում: Սրտի վիրահատությունների ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր: Գնալով շատանում են վիրահատությունները, ինչո՞վ է դա պայմանավորված և կանխարգելման համար ի՞նչ միջոցառումներ են իրականացնում: Բաց և փակ վիրահատություններ. տարբերությունները, հետվիրահատական ընթացքը: 

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

Հայերեն

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին