Որքան է կազմել տեղումների քանակը ՀՀ-ում. մանրամասնում է Շրջակա միջավայրի նախարարությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան է կազմել Հայաստանում տեղումների քանակը փետրվարի 20-ին և 21-ի գիշերը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունը։ 

«Ինչպես և կանխատեսվել էր հզոր ցիկլոնով պայմանավորված փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց։ 

Տեղումների քանակը կազմել է․ 

Շիրակում 10-24մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40սմ,

Գեղարքունիքում՝ տեղումներ- 10-40մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40սմ, 

Լոռիում՝ տեղումներ- 13-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-36սմ, 

Տավուշում՝ տեղումներ- 9-30մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-45սմ (Բագրատշեն՝ մինչև 5սմ), 

Արագածոտնի լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 50-70սմ, Արագածոտնի բարձր լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 60-120սմ, 

Արագածոտնի նախալենային շրջաններում՝ տեղումներ- 9-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 5-12սմ, 

Կոտայքի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 15-28մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-70սմ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 20-50մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 10-15սմ, 

Արարատ, Արմավիրում տեղումներ- 14-17մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-20սմ,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 8-10մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-60սմ,  Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 6-9մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 8-10սմ, 

Սյունիքի հովտային շրջաններում՝ տեղումներ- 2-6մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 1-4սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 3-5մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 4-6սմ, 

Երևանում՝ տեղումներ-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-18սմ։

Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։

Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50սմ, ինչից հետո հարավ արևմտյան նմանատիպ ցիկլոնի ելք չէր դիտվել։

Պետք չէ շփոթել ձյան ծածկույթի բարձրությունը, տեղումների քանակի հետ: Ձնածածկույթի բարձրությունը որոշվում է ձնաչափական ձողի օգնությամբ, որի վրա գծված են սանտիմետրական բաժանմունքներ և չափման միավորն է` սմ։

Տեղումների քանակը ջրի շերտի (տվյալ դեպքում ձյան հալքից) բարձրությունն է միլիմետրերով, որը կառաջանար երկրի մակերևույթի վրա, եթե այն լիներ հարթ, այսինքն՝ տեղումները չհոսեին, չներծծվեին հողի մեջ և չգոլորշիանար, այն չափվում է տեղումնաչափի միջոցով։

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը