Մերձավոր Արևելք

Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանը շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաային՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

«Սիրիայի ժողովուրդն իր տարբեր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով և դիմակայել՝ համբերությամբ ու հույսով, որ երկրում կիշխի արդարությունն ու հավասարությունը, և կհարգվեն բոլոր սիրիացիների իրավունքներն առանց խտրականության», - նշել է Արամ Ա կաթողիկոսն իր և Սիրիայի հայ համայնքի անունից տարածված շնորհավորական ուղերձում։

Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձում հույս է հայտնել, որ նոր ղեկավարության շնորհիվ Սիրիայի պատմության մեջ բարգավաճման նոր էջ կբացվի։

Կաթողիկոսը նախագահ աշ-Շարաային մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում