ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում կգտնվի փետրվարի 13-16-ը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文