ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում կգտնվի փետրվարի 13-16-ը։