Թրամփը «պրակտիկ» չի համարում Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կարծիքը, որը հայտարարել է, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հավանական տարբերակ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Անձամբ ես կարծում եմ, որ դա պրակտիկ չէ…. Կարծում եմ՝ դեռ նախագահ Պուտինից շատ առաջ նրանք ասում էին, որ իրենք նման բան թույլ չեն տա։ Նրանք վաղուց են ասում, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում», - ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է Ուկրաինային գումար տրամադրեր փոխառությունների տեսքով, ինչպես դա արել է Եվրոպան։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն այդ գումարը պետք է տրամադրվի երաշխիքների ներքո, և որ Ուկրաինան համաձայնել է դրան։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հավատում, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռուս-ուկրաինական հակամարտության իրատեսական ելք է։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ