Ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով և ընթացակարգերով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ստեղծել է համապատասխան պետական ինստիտուտ, որը շարունակաբար կիրականացնի ապօրինի գույքի բռնագանձումը՝ անկախ քաղաքական իշխանություններից։

«Մեր մոտ մենք ունենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, ունենք պետական շահերի պաշտպանության գործերի շրջանակում բռնագանձման համակարգ և համայնքային շահի պաշտպանության համակարգ։ Մենք ստեղծել ենք ազգայնացման ինստիտուտ»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ կառավարությունն այս ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարել, և որ այս համակարգը այլևս չի կախված որևէ քաղաքական ուժի կամքից։

«Մենք ստեղծել ենք պետական ինստիտուտ։ Մենք վատ իշխանություն ենք, վատ ենք իրագործում ապօրինի գույքի վերադարձի համակարգը, մեր ժողովուրդը կընտրի լավ իշխանություն, և այդ լավ իշխանությունը կգա ու մեր նման 5 տարի չարչարվելու փոխարեն կգործի արդեն ստեղծված մեխանիզմով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ այդ գույքը չի կարող դուրս բերվել Հայաստանի սահմաններից։

 

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները