Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին
2 րոպեի ընթերցում
![Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/09/LZxXgAVSWflQ5w4pCjNwMUvjkSjWO2bDUsRX6Ijp.webp)
Լոս Անջելեսում Fairmont Century Plaza-ում փետրվարի 8-ի երեկոյան տեղի է ունեցել Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի 2025 թվականի մրցանակաբաշխությունը (Producers Guild of America Awards), որի գլխավոր մրցանակին արժանացել է «Անորա» ֆիլմը՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Hollywood Reporter-ը, գլխավոր մրցանակին՝ Դերիլ Ֆ. Զանուկի Խաղարկային ֆիլմերի ակնառու ռեժիսուրայի համար մրցանակին հավակնող ֆիլմերից էին «Անորա»-ն, «Բրուտալիստ»-ը, «Բոլորովին անհայտ»-ը, «Կոնկլավ»-ը, «Դյունա. մաս երկրորդ»-ը, «Էմիլիա Պերես»-ը, «Իրական ցավ», «Սեպտեմբերի 5», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերը։
«ԿԻնոպոիսկ» հայտնի առցանց կինոթատրոնը գրել է, որ նշված մրցանակը լիամետրաժ կինոյի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար այդ մրցանակը տասնամյակներ շարունակ համարվում է նույն կատեգորիայի «Օսկար»-ի հաղթողի կանխատեսումների հուսալի կողմնորոշիչը:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել, ինչպես նաև Critics Choice Awards-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: