Պատահարներ

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 22։56-ին ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, ժամը 02:20-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասանակեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում