Աշխարհ

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

1 րոպեի ընթերցում

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կլինի փետրվարի 10-11-ը Փարիզում կայանալիք արհեստական ​​բանականության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի համախագահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրներին։

Ըստ հնդկական գործակալության տվյալների՝ այդ գագաթնաժողովին նաև կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահը և Չինաստանի Պետական ​​խորհրդի փոխվարչապետը։

Բացի խորհրդաժողովին մասնակցելուց, Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մոդին բանակցություններ կվարի Ֆրանսիայի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, իսկ փետրվարի 12-ին Մարսելում կհանդիպի այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հնդկաստանը նաև Մարսելում կբացի նոր հյուպատոսություն։

Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև բանակցություններ են  ընթանում օդատիեզերական արդյունաբերության, շարժիչների և սուզանավերի բնագավառում համագործակցության շուրջ: Քննարկվում է նաև համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ենթադրվում է, որ այցի ժամանակ կարվեն հայտարարություններ այդ ուղղություններով կոնկրետ քայլերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում