Մերձավոր Արևելք

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Սիրիային անցումային այս փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Մակրոնն աշ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա։ Նա նաև ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ իր երկրի կողմից ձեռնարկվող քայլերը։ 

Նախագահներն անդրադարձել են Սիրիայի անվտանգության մարտահրավերներին՝ շեշտելով անվտանգության ու կայունության պահպանման համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։

Իր հերթին, նախագահ Ահմեդ աշ-Շարաան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային վերջին տասնչորս տարիների ընթացքում սիրիական ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, և ընդգծել, որ Սիրիան կդառնա տարածաշրջանի և աշխարհի ակտիվ մաս։ Խոսելով նոր վարչակազմի կողմից որդեգրած զարգացման և ազգային տեսլականի մասին՝ աշ-Շարաան նշել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու է Սիրիայի և նրա ժողովրդի բարգավաճումն ու վերականգնումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում