Քաղաքականություն

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում․ Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում․ Օվերչուկ

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներքև»- նշել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն միշտ ողջունել է նման շփումները և նման համատեղ աշխատանքը, քանի որ, ըստ նրա, դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում