Հայաստան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը: 

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: 

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ակնհայտ են դրական միտումներն ակադեմիայում ուսուցման գործընթացի, որակի ապահովման, գիտական գործունեության, լրացուցիչ կրթության, միջազգայնացման, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող` ակադեմիայի շրջանավարտ կադրերը:

Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը: Այնուհետև խորհուրդը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2025 թվականի բյուջեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում