ՀՀ փրկարար ծառայության տնօրենն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը քննարկել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

ՓԾ տնօրենն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության առաջնահերթություններին և ճգնաժամային հաղորդակցության բարելավմանը։ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է վտանգների և ռիսկերի կառավարման փուլում միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը կարևորել է գործընկերների հետ բաց հաղորդակցությունը, նշել, որ համագործակցության արդյունքում շարունակաբար զարգանում են նաև ազգային գվարդիայի անձնակազմի կարողությունները։ Անդրադառնալով Աղետների կառավարման ճգնաժամային կենտրոնի աշխատանքին՝ Մայքլ Վեներդին ներկայացրել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու և միջոցառումները համակարգելու վերաբերյալ սեփական փորձը։

Քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

 

Հայերեն Русский

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր