Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոսեն  Ժելյազկովին՝ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունների պատմությունը բնորոշվում է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության, փոխվստա­հու­թյան և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, որոնց բնականոն զարգացման գործում մեծ է անձամբ Ձեր ավանդը:

Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի առաջմղմանը և պատրաստակամ  է Բուլղարիայի հետ առավել ակտիվ համագործակցության:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկե­ցություն և առաջընթաց»:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում