Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են համաժողով

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են համաժողով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատակարգերին, քննարկվող օրակարգերին և դրանց շուրջ անդամ երկրների դիրքորոշումներին, և մասնակցել բազմակողմ բանակցությունների սիմուլյացիոն խաղի, որը թույլ կտա ձեռք բերել բազմակողմ ձևաչափով բանակցությունների վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ։ 

Համաժողովի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:

Բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել ՀՀ ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։

Համաժողովին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։

Համաժողովը տեղի կունենա 2025թ․ փետրվարի 3-28-ը, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ դիվանագետի օրվան ընդառաջ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ հունվարի 27-ը՝ ուղարկելով ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (հայերեն և անգլերեն)՝ մինչև 500 բառի սահմաններում ստորև նշված հղման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում