Քաղաքականություն

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ, արձանագրվել են վերջին շրջանում գրանցված դրական արդյունքները՝ 2026թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հայկական ծաղիկերի, ձկնամթերքի և մրգերի արտահանման տեսքով:

Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել կապակցվածության նախաձեռնությունների իրագործման համար:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման հարցում Հայաստանի և Բուլղարիայի համար ընդահանուր՝ տրանսպորտային հաբ լինելու տեսլականը և ներառական ծրագրերի իրականացման հարցում պատրաստակամությունը, այդ թվում՝ ԵՄ ներգրավածությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում