ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին։ Կայացել է մտքերի փոխանակում Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ։
Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և բացված հնարավորությունները։