Միացյալ Նահանգները երկարաձգել է Ռուսաստանում հարկեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները երկարացրել է ամերիկացիների՝ Ռուսաստանում հարկեր, տուրքեր, ներմուծման տուրքեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվության վավերականությունը մինչև 2025 թվականի ապրիլի 9-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ԱՄՆ գանձապետարանի արտոնագրում։

«ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրվում է վճարել հարկեր, տուրքեր կամ ներմուծման տուրքեր և ձեռք բերել կամ ստանալ թույլտվություններ, արտոնագրեր, գրանցումներ, վկայականներ կամ հարկերի վերադարձ»,- նշված է գանձապետարանի արտոնագրում:

Թույլտվությունը վերաբերում է գործարքներին, որոնք արգելված են ԱՄՆ-ի Նախագահի թիվ 14024 գործադիր հրամանով, որն արգելում է գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության մասնակցությամբ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգների քաղաքացիներին, այլև ԱՄՆ-ում մշտապես բնակվող օտարերկրացիներին, կազմակերպություններին, կորպորացիաներին և գործընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի իրավասության ներքո ստեղծված և գործող ընկերություններին:

 

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը