ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն հաստատել է Ռումինիայի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տարածված տեղեկությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչուն ոչնչացնելու նպատակով օդ են բարձրացել երկու ռումինական F-16 կործանիչներ և երկու իտալական Eurofighters ինքնաթիռներ։
«Անօդաչու թռչող սարքը խոցվել է Ռումինիայի օդային տարածքում։ Հետաքննությունը շարունակվում է, և ՆԱՏՕ-ն սերտ կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։
Այդուհանդերձ, չի բացահայտվել, թե որ երկրին է պատկանում Ռումինիայի օդում խոցված անօդաչու թռչող սարքը։
Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ևս հայտարարել էր, որ F-16 կործանիչը խոցել է երկրի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը։