Ռուսաստան

Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի նրա պաշտոնակից Վան Ին Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի հետ հարաբերությունները և ուկրաինական հակամարտության թեմատիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​գերատեսչության հայտարարության մեջ։

«Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեման և ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունը հավելել է, որ «հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ նմանությունը արծարծված հարցերի մեծ մասի վերաբերյալ»:

ՇՀԿ-ի նիստի շրջանակում Լավրովը նաև հանդիպել է իր իրանցի գործընկերոջ հետ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում