Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
1 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները լիովին համագործակցում են ԵՄ-ի հետ և պահպանում են պատժամիջոցների ռեժիմը, ինչի արդյունքում մինչ օրս հանրապետությունում եվրոպական սահմանափակումների շրջանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը և այդ ռեժիմի համատեքստում ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանի տարածքը չօգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար: Այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և անկեղծության սկզբունքների վրա.... Վրաստանի պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքն է հաստատում նաև այն հանգամանքը, որ մինչ օրս Վրաստանի տարածքում չի արձանագրվել ԵՄ պատժամիջոցների շրջանցման ոչ մի փաստ», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սև ցուցակի մեջ է ներառել Վրաստանի Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը՝ պնդելով, որ այն զբաղվում է ռուսական նավթի առևտրով և վերամշակմամբ, ինչով օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։