Թուրքիա

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է անցկացրել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիբիհան հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես տեղեկացրեցի իմ թուրք գործընկերոջը Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջողությամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։ 

Նա նաև հավելել է, որ Ֆիդանի հետ խոսել է Սև ծովում նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում