Իրան

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

1 րոպեի ընթերցում

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Բադր Աբդելաթին հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ ներկայացնելով զրույցի մանրամասները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումները։

Հաղորդվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետները նաև մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրման շուրջ։ 

Բացի այդ, երկու արտգործնախարարները քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության վերականգնման լուծումները։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում