Իրան

Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները

Իրաքի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, որ վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին հուլիսի 23-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Իսլամական Հանրապետության ղեկավարությանը փոխանցել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկը, որը, ենթադրաբար, մերժվել է Իրանի իշխանությունների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հատուկ հայտարարության մեջ։

«2026 թ. հուլիսի 23-ին The New York Times-ում հրապարակված հոդվածի առնչությամբ վարչապետի մամուլի ծառայությունը հաստատում է, որ դրանում ներկայացված պնդումներն անհիմն  են և իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարությունից հատված է մեջբերում իրաքյան INA գործակալությունը

Նշվում է, որ վարչապետի գրասենյակը կոչ է անում լրատվամիջոցներին «ճշգրիտ լինել, հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա և չտարածել չհաստատված կամ անհայտ աղբյուրներին վերագրվող տեղեկատվություն»:

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանը մերժել է Վաշինգտոնի կողմից Իրաքի վարչապետի միջոցով փոխանցված հրադադարի առաջարկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում