Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Կասպյան տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մերձավոր գործընկերների և դաշնակիցների հետ փոխգործակցության հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

«Այսօր ձեզ հետ կքննարկենք մեր ամենամոտ ընկերների, գործընկերների և դաշնակիցների հետ աշխատելու մի քանի հարցեր։ Եվ սկսենք Կասպյան տարածաշրջանում փոխգործակցության հարցից»,-ընդգծել է Պուտինը խորհրդակցության ընթացքում։

Հայերեն