Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռում բալոն է պայթել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում աղետի ենթարկված ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռում բալոնի պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի Մանգիստաուի շրջանի Առողջապահության վարչությունը։

«Դեկտեմբերի 25-ին ժամը 10:58-ին ստացվել է 1-ին կատեգորիայի շտապ կանչ (ինքնաթիռում բալոն է պայթել): Ուղարկվել են շտապ օգնության 22 բրիգադ և Աղետների բժշկական կենտրոնի 6 բրիգադ», - հայտնել է վարչության պետը:

Բալոնի պայթյունի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Նաև նշվում է, որ դեպքի վայրում արձանագրվել է 4 զոհի մարմնի հայտնաբերումը։

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Շուրջ 20 մարդ ողջ է մնացել։

Ադրբեջան

Նոր մանրամասներ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից. կան ողջ մնացածներ

Ադրբեջանի նախագահը, որն ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար գտնվում էր Ռուսաստանում, վերադարձել է Բաքու։

Ադրբեջան

Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Ադրբեջան՝ ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով

 

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին