Ադրբեջան

Պուտինը ցավակցություն է հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Պուտինը ցավակցություն է հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ակտաուում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված եղավ հեռանալ Սանկտ Պետերբուրգից, Պուտինն արդեն հեռախոսով զրուցել է նրա հետ, ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ», - ասել է  Կրեմլի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով թռչող մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, և որոշում է ընդունել  վերադառնալ Բաքու:

Ադրբեջանական ավիաուղիների կործանված ինքնաթիռում էր գտնվում 62 ուղևոր (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիներ) և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև 20-ից ավելի ողջ մնացած ուղևորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում